National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
07.10.2010
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանի կենսագրությունը
1 / 1

Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 12-ին Լենինականում (Գյումրի):

1961-1971թթ. սովորել է Լենինականի Գ. Սունդուկյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում:

1976թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:  Մանկավարժ-մաթեմատիկոս:1983թ. հեռակա ուսուցմամբ ավարտել է  Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը: Սննդի տեխնոլոգ:

1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1977թ. Լենինականի գարեջրի գործարանում աշխատել է բանվոր, 1978թ. հրուշակեղենի ֆաբրիկայում? տեխնոլոգ:

1992-1999թթ. եղել է գարեջրի գործարանի տնօրեն:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: ՕԵ խմբակցության ղեկավար:

2005թ. պարգեւատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am